
Ճարտարապետական խորհրդատվության ոլորտում ՓԲԸ-ն իր հաճախորդներին մատուցում է խորհրդատվական, նախագծային, ստուգողական ծառայություններ ճարտարապետական և շինարարական աշխատանքների նախապատրաստական և նախագծային փուլերում՝ բացահայտելով և շտկելով բոլոր թերությունները, շինարարական նախագծերի անհամապատասխանությունները ՀՀ չափանիշներին, միաժամանակ այդ նախագծերը կցելով շինտարածքներին (հողամասերին): Դրա հետ մեկտեղ, ՓԲԸ-ն համագործակցում է ՀՀ Ճարտարապետական համալսարանի ճարտարապետության ամբիոնի դասախոսական կազմի հետ՝ իր հաճախորդների համար վերլուծական և փորձագիտական աշխատանքներում դրական արդյունքներ ստանալու համար:
Իրավաբանական խորհրդատվությունը ներառում է՝ հաճախորդների իրավաբանական աջակցության ցուցադրում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ դատական պաշտպանություն ՀՀ բոլոր դատական ատյաններում: Ունենալով իրավաբանների և փաստաբանների գերազանց թիմ՝ ՓԲԸ-ն միայն 2008-ից 2013 թվականների ընթացքում աշխատել է ավելի քան 980 գործերի վրա, որի ընթացքում դարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած 4 որոշումների հեղինակ: Ավելին, ունենալով և զարգացնելով իր հաճախորդների ցանցը՝ ՓԲԸ-ն բազմիցս մասնակցել է Արտերկրներում հաճախորդներին աջակցելու վերաբերյալ գործերով՝ նպաստելով իրավական որոշումների կայացմանը:
2013-2017 թվականներին իր գործունեությունը զարգացնելով՝ «Ջենկոն Գրուպ» ՓԲԸ-ն սկսեց աշխատել խորհրդատվության նոր ուղղությամբ՝ հաճախորդներին տրամադրելով ֆինանսական ծառայություններ՝ ֆինանսական ներդրումների և արտասահմանյան երկրներում բիզնեսի որոշակի ոլորտներում ներդրումների նախապատրաստում, այդ նպատակով բիզնես պլանների և ներդրումային փաթեթների կազմում: Այս ուղղությունը նաև հնարավորություն տվեց և իր հաճախորդներին և իրեն՝ կատարված ներդրումներից զգալի գումարներ վաստակելու: Նման ֆինանսական գործունեությունից դրական եկամուտներ ստանալով՝ ՓԲԸ-ն 2018 թվականին ավելացրեց իր կանոնադրական կապիտալը՝ հասցնելով այն 20,000,000,000.0 ՀՀ դրամի:

Առանց ձեռք բերվածի վրա կանգ առնելու՝ ՓԲԸ-ն ստեղծեց նոր խորհրդատվական ուղղություն։ Դա բժշկական ուղղություն է, որի շրջանակներում նա իր հաճախորդներին, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրներում, մատուցում է բիզնես հոգեբանություն ծառայություններ։ Այս ուղղությունն այսօր շատ արդյունավետ է և մեծ պահանջարկ ունի, բերելով Ընկերությանը պատկառելի եկամուտներ։ Մատուցվող ծառայության որակը մեզ հնարավորություն է տվել հաճախորդներ գտնել արտասահմանյան կազմակերպությունների և անհատների շրջանում։ Բարեբախտաբար, ժամանակակից հաղորդակցության միջոցները հեշտացնում և մեծ հնարավորություններ են ընձեռում արտասահմանյան Երկրներից հաճախորդների մեծ և բազմազան կազմ ունենալու։