ՄԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՐԱՎՈՒՆՔԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐ և ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
2008 թվականից ի վեր GENCON GROUP-ը տրամադրում է խորհրդատվություն ճարտարապետության, իրավունքի, ֆինանսական և հոգեբանական ոլորտներում: Մենք տրամադրում և օգնում ենք հաճախորդներին լուծել բարդ խնդիրներ՝ առաջարկելով անհատական լուծումներ, համատեղելով տեխնիկական, իրավաբանական, ֆինանսական և առողջապահական գիտելիքները փորձագիտական և ռազմավարական երկարաժամկետ արդյունքների հասնելու համար:
Ճարտարապետական խորհրդատվություն
Նախագծում, ճարտարապետություն և փորձագիտական գնահատում խորհրդատվական ծառայություններ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Իրավական պաշտպանություն, խորհրդատվություն և ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում
Ֆինանսական խորհրդատվություն
Բիզնես պլաններ, ներդրումային փաթեթներ և շահավետ ներդրումային հնարավորություններ ամբողջ աշխարհում
ԲԻԶՆԵՍ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Միջազգային մակարդակի հոգեբանական ծառայությունների մատուցում կազմակերպություններին և անհատներին
Նվաճումներ
ԾՐԱԳՐԵՐ
- Ճարտարապետական խորհրդատվություն
- Իրավաբանական խորհրդատվություն
- Ֆինանսական խորհրդատվություն
- Բիզնես հոգեբանություն
Ճարտարապետական խորհրդատվության ոլորտում ՓԲԸ-ն իր հաճախորդներին մատուցում է խորհրդատվական, նախագծային, ստուգողական ծառայություններ ճարտարապետական և շինարարական աշխատանքների նախապատրաստական և նախագծային փուլերում՝ բացահայտելով և շտկելով բոլոր թերությունները, շինարարական նախագծերի անհամապատասխանությունները ՀՀ չափանիշներին, միաժամանակ այդ նախագծերը կցելով շինտարածքներին (հողամասերին): Դրա հետ մեկտեղ, ՓԲԸ-ն համագործակցում է ՀՀ Ճարտարապետական համալսարանի ճարտարապետության ամբիոնի դասախոսական կազմի հետ՝ իր հաճախորդների համար վերլուծական և փորձագիտական աշխատանքներում դրական արդյունքներ ստանալու համար:
Իրավաբանական խորհրդատվությունը ներառում է՝ հաճախորդների իրավաբանական աջակցության ցուցադրում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ դատական պաշտպանություն ՀՀ բոլոր դատական ատյաններում: Ունենալով իրավաբանների և փաստաբանների գերազանց թիմ՝ ՓԲԸ-ն միայն 2008-ից 2013 թվականների ընթացքում աշխատել է ավելի քան 980 գործերի վրա, որի ընթացքում դարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած 4 որոշումների հեղինակ: Ավելին, ունենալով և զարգացնելով իր հաճախորդների ցանցը՝ ՓԲԸ-ն բազմիցս մասնակցել է Արտերկրներում հաճախորդներին աջակցելու վերաբերյալ գործերով՝ նպաստելով իրավական որոշումների կայացմանը:
2013-2017 թվականներին իր գործունեությունը զարգացնելով՝ «Ջենկոն Գրուպ» ՓԲԸ-ն սկսեց աշխատել խորհրդատվության նոր ուղղությամբ՝ հաճախորդներին տրամադրելով ֆինանսական ծառայություններ՝ ֆինանսական ներդրումների և արտասահմանյան երկրներում բիզնեսի որոշակի ոլորտներում ներդրումների նախապատրաստում, այդ նպատակով բիզնես պլանների և ներդրումային փաթեթների կազմում: Այս ուղղությունը նաև հնարավորություն տվեց և իր հաճախորդներին և իրեն՝ կատարված ներդրումներից զգալի գումարներ վաստակելու: Նման ֆինանսական գործունեությունից դրական եկամուտներ ստանալով՝ ՓԲԸ-ն 2018 թվականին ավելացրեց իր կանոնադրական կապիտալը՝ հասցնելով այն 20,000,000,000.0 ՀՀ դրամի:
Առանց ձեռք բերվածի վրա կանգ առնելու՝ ՓԲԸ-ն ստեղծեց նոր խորհրդատվական ուղղություն։ Դա բժշկական ուղղություն է, որի շրջանակներում նա իր հաճախորդներին, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրներում, մատուցում է բիզնես հոգեբանություն ծառայություններ։ Այս ուղղությունն այսօր շատ արդյունավետ է և մեծ պահանջարկ ունի, բերելով Ընկերությանը պատկառելի եկամուտներ։ Մատուցվող ծառայության որակը մեզ հնարավորություն է տվել հաճախորդներ գտնել արտասահմանյան կազմակերպությունների և անհատների շրջանում։ Բարեբախտաբար, ժամանակակից հաղորդակցության միջոցները հեշտացնում և մեծ հնարավորություններ են ընձեռում արտասահմանյան Երկրներից հաճախորդների մեծ և բազմազան կազմ ունենալու։