ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանական ոլորտում կատարվող խորհրդատվական ծառայությունները մեր Ընկերության խորհրդատվական գործունեության ուղղություններից առաջիններից է։ Իրավաբանական խորհրդատվությունը ներառում է՝ հաճախորդների իրավաբանական աջակցության ցուցադրում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ դատական պաշտպանություն ՀՀ և Արատասահմանյան Երկրների բոլոր դատական ատյաններում: Ունենալով և զարգացնելով իր հաճախորդների ցանկը՝ ՓԲԸ-ն բազմիցս մասնակցել է Արտերկրներում հաճախորդներին աջակցելու վերաբերյալ գործերով՝ նպաստելով իրավական որոշումների կայացմանը:

Ընկերության իրավաբանների և փաստաբանների գերազանց թիմը 2008թ-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում աշխատում է ավելի քան 1000 գործերի վրա, ինչի ընթացքում դարձել է ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած չորս որոշումների բողոքների հեղինակ:

Հատկանշական է Ընկերության կողմից ցուցաբերած իրավաբանական գործունեության վարչական ուղղվածությունը, ինչը հնարավորություն է տալից

Իր Պարտնյորներին և Հաճախորդներին ցուցադրել համալիր խորհրդատվական և պաշտպանական ծառայություններ Պետական և Վարչական Մարմինների դեմ գործերում հետևյալ բնույթով․

1․Վարչարարության բնույթի՝ Դիմումներ, Բողոքներ, Բողոքարկումներ, էքսպերտիզիոն եզրակացություններ աշխատանքների իրականացում;
2․Վարչական, Քրեական վարույթների և գործողությունների մասնակցություններ, ընդհուպ կալանքի սանկցիաների մասնակցության աշխատանքներ;
3․Հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ Բողոքների կազմման և ստուգման աշխատանքների իրականացում;
4․Միջազգային Պայմանագրերի կազմում, ստուգում և քննարկումներ, ինչպես ՀՀ, այնպես էլ Արտասահմանյան Ֆիրմաների մասնակցությամբ;
5․Միջազգային Կոնտրակտների և Համաձայնագրերի կազմումներ և ստուգումներ;
6․Ներպետական և Միջազգային Արբիտրաժներում Պարտնյորներին և Հաճախորդներին ցուցաբերվող իրավական պաշտպանության աշխատանքներ, ներառյալ գործուղումներ իրավական պաշտպանության իրականացման Երկիր։

Համագործակցելով ՀՀ իրավական Մարմինների և Միջազգային Պարտնյորների հետ Ընկերությունը 2012 թվականին ձեռնամուխ է եղել երդվյալ ատենակալների ինստիտուտին ուղղված օրենսդրական աշխատանքների կազմակերպմանը, որը մինչ օրս հանդիսանում է ՀՀ-ում իրավունքի զարգացմանն ու արդարադատությանն ուղղված առաջնային նպատակներից մեկը։ Այդ ուղղությամբ Ընկերությունը համագործակցում է Եվրոպական մի շարք առաջատար Իրավական Հասարակական Կազմակերպությունների հետ։

Մեր ընկերությունը մաղթում է Ձեզ հոգեկան ներդաշնակություն և առողջություն։ Գնահատենք պաշտպանված լինելու Ձեր իրավունքն ու ստեղծեք հնարավորություն կյանքը համահունչ և արժանապատիվ դարձնելու։