ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ-ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոգեբանության և բիզնես-հոգեբանության ոլորտներում կատարվող խորհրդատվական ծառայությունները մեր Ընկերության խորհրդատվական գործունեության ուղղություններից մեկն են։ Դրանք ընդգրկում են ֆիզիկական անձանց և Իրավաբանական անձանց աշխատակիցների հետ, առկա խնդիրների լուծման նպատակով կատարվող անհրաժեշտ շփումները։

Ֆիզիկական անձանց հետ կատարվում են խորհրդատվություններ՝ փսիխոտիկ, նևրոտիկ և կախվածության խնդիրներ ունեցող անձանց հոգեբանական թեթևացման կամ դրանց վերացման նպատակով։

Իրավաբանական անձանց աշխատակիցների հետ կատարվում են համալիր խորհրդատվական ծառայություններ, որոնք իրենց մեջ ընդգրկում են․

1․Խմբային աշխատանքներ՝ ամբողջ կոլեկտիվի հետ;
2․Աշխատանքներ՝ կոլեկտիվի առանձին շերտերի հետ՝

  • ղեկավար կազմի հետ,
  • մասնագիտական կազմի հետ,
  • օժանդակ աշխատակազմի հետ;

3․Անհատական աշխատանքներ՝ կոլեկտիվի առանձին անդամների հետ։

Բիզնես-հոգեբանության խորհրդատվական աշխատանքները կատարվում են մի քանի ուղղությամբ․

ա) կոլեկտիվի ներսում՝ ներկոլեկտիվային աշխատանքային մթնոլորտի բարելավման ուղղությամբ,
բ) ղեկավար ենթակա փոխհարաբերությունների բարելավման ուղղությամբ,
գ) հոգեկան ոլորտում առողջական խնդիրներ ունեցող առանձին աշխատողների հոգեբանական վիճակների բարելավման ուղղությամբ,
դ) իրավաբանական անձի և նրա Պարտնյորների միջև առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ,
ե) իրավաբանական անձի կողմից իր աշխատանքային գործունեության և իր առջև դրված նպատակների և խնդիրների առավել լիարժեք և արդյունավետ գնահատման և իրագործման ուղղությամբ,
զ) պետական տարբեր կառույցների հետ գործնական շփումների ընթացքում առաջացած խնդիրների հոգեբանական ասպեկտների բացահայտման, վերլուծության և այդ շփումների հեշտացման ուղղությամբ,
է) բիզնեսի զարգացմանը խոչնդոտող գործոնների բացահայտում և վերլուծություն, բիզնես-գործունեության ծրագրերի բարելավում և նոր ծրագրային նախագծերի օժանդակում, հարակից բիզնես ծրագրերի նախագծերի ստեղծմանը օժանդակություն:

Հոգեբանության և բիզնես-հոգեբանության ոլորտներում մեր աշխատանքները կատարվում են ոչ դասական անալիտիկ մեթոդիկաներով։ Աշխատել և ներկայումս աշխատում ենք մեր Գործընկերների հետ, որոնք գտնվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։

Մեր ընկերությունը մաղթում է Ձեզ հոգեկան ներդաշնակություն և առողջություն։ Նայեք շրջապատին թարմ և սթափ մտքերով։