ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետության ոլորտում կատարվող խորհրդատվական ծառայությունները մեր Ընկերության խորհրդատվական գործունեության ուղղություններից առաջիններից մեկն է։ Ճարտարապետական խորհրդատվության ոլորտում ՓԲԸ-ն իր հաճախորդներին մատուցում է խորհրդատվական, նախագծային, ստուգողական ծառայություններ ճարտարապետական և շինարարական աշխատանքների նախապատրաստական և նախագծային փուլերում՝ բացահայտելով և շտկելով բոլոր թերությունները, շինարարական նախագծերի անհամապատասխանությունները ՀՀ չափանիշներին, միաժամանակ այդ նախագծերը կցելով շինտարածքներին (հողամասերին): Դրա հետ մեկտեղ, ՓԲԸ-ն համագործակցում է ՀՀ Ճարտարապետական համալսարանի ճարտարապետության ամբիոնի դասախոսական կազմի հետ՝ իր հաճախորդների համար վերլուծական և փորձագիտական աշխատանքներում դրական արդյունքներ ստանալու համար:
Իր Պարտնյորներին և Հաճախորդներին ցուցադրվող համալիր խորհրդատվական ծառայությունները իրենց մեջ ընդգրկում են․
1․Ամբողջական նախագծային աշխատանքների ստուգումներ;
2․Նախագծային աշխատանքների նախնական համակցում կառուցապատվող տեղանքի հետ;
3․Անհատական մոտեցումներ յուրաքանչյուր նախագծային աշխատանքի հանդեպ՝ պարզելու դրա ժամանակակից, ռացիոնալ, էսթետիկ և հարմարավետ տեսակը։
4․Էքսօերտիզային գնահատականներ և ստուգումների արդյունքում իրականացնում է խորհրդատվական աշխատանքներ, որոնք կարգված են թերությունների և ծախսագրումների բացահայտումները։
5․Միաժամանակ, համագործակցելով Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանի Պրոֆեսորական կազմի ու դրանում առկա Լաբորատորիայի հետ, Ընկերությունը հասցնում է քննարկման ներկայացրած նախագծերի հանդեպ ցուցաբերված խորհրդատվությունը մաքսիմալ կատարելության։
Համագործակցելով ՀՀ Սեյսմիկ Կենտրոնների, ինչպես նաև Գեոդեզիայի Ինստիտուտի հետ, Ընկերությունը իրականացնում է նախագծերի օպտիմալ համակցում կառուցապատվող տարածքների հանդեպ, դարձնելով նախագծային կառույցները առավել անվտանգ։
Մեր ընկերությունը մաղթում է Ձեզ հոգեկան ներդաշնակություն և առողջություն։ Գնահատենք շրջապատը էսթեթիկ, կյանքին համահունչ և ժամանակակից ճարտարապետությանը արժանի։